Գիտնականները ստեղծել են պատուհան, որը կարող է հովացնել բազմահարկ շենքը
Հասարակություն
Հարավային Կորեայում մշակվել է պատուհանի նորարարական ծածկույթ, որը կարող է արդյունավետ կերպով հովացնել բազմահարկ շենքերը՝ առանց էներգիայի զգալի սպառման: Ինչպես հայտնում է New Atlas-ը, այս նորարարությունը կարող է լուծում լինել՝ նվազեցնելու կախվածությունը օդորակման և ջեռուցման համակարգերից, որոնք շատ էլեկտրաէներգիա են սպառում։
Պատուհաններն առանցքային դեր են խաղում ներսի ջերմաստիճանը կարգավորելու գործում, սակայն դրանք նաև ջերմության զգալի կորուստ են առաջացնում: POSTECH-ի և Կորեայի համալսարանի գիտնականները ստեղծել են նյութ, որը կարող է փոխանցել ջերմությունը և տեսանելի լույս՝ միևնույն ժամանակ պահպանելով ապակու թափանցիկությունը:
Նոր ծածկույթը բաղկացած է երեք շերտից՝ պոլիդիմեթիլսիլոքսան (PDMS), արծաթի բարակ շերտ և բրեգովյան հայելի։ PDMS-ն արտանետում է հեռակա տիրույթի ինֆրակարմիր ճառագայթում, որը զգացվում է որպես ջերմություն, մինչդեռ արծաթե շերտն արտացոլում է արեգակնային սպեկտրի մեծ մասը՝ տեսանելի լույսին թույլ տալով անցնել միկրո անցքերի միջով: Բրեգովյան հայելին արտացոլում է երկար ալիքի ինֆրակարմիր մերձակա ճառագայթումը, որը կազմում է արեգակնային ճառագայթման մեծ մասը: