Պարզվում է մարդը կարող է կանխատեսել գրիպը
Հասարակություն
Կարնեգի Մելոն համալսարանի մասնագետներ պարզել են, որ մարդու ընդհանուր առողջական վիճակի սուբյեկտիվ գնահատականը կարող է հստակ ցույց տալ, թե որքան հաճախականությամբ է տվյալ մարդը հակված վարակվել օդակաթիլային վիրուսներով, գրել է Zee News-ը :
Հետազոտության շրջանակներում մասնագետները ուսումնասիրեցին 18-ից 55 տարեկան 360 առողջ կամավորների: Ապա նրանց տվեցին հարցաթերթիկներ, որտեղ նրանք պետք է գնահատեին իրենց առողջական վիճակը ՝ գերազանց, շատ լավ, լավ, բավարար կամ վատ պատասխաններով:
Հետազոտության ընթացքում կամավորները շփվեցին մրսածություն առաջացնող վիրուսի հետ: Այս ամբողջ ընթացքում մասնագետները մանրակրկիտ հետևում էին նրանց առողջական վիճակին:
Այս ընթացքում, կամավորների 1/3-ը վարակվեցին գրիպով: Տվյալների ուսումնասիրման արդյունքում մասնագետները պարզեցին, որ այն մասնակիցները ովքեր իրենց առողջական վիճակը գնահատել էին շատ լավ, լավ և բավարար, երկու անգամ ավելի հաճախ էին հիվանդացել մրսածությամբ: Այն մաստակիցները, ովքեր իրենց առողջականը գնահատել էին գերազանց, անհամեմատ ավելի քիչ էին հիվանդացել:
Ըստ գիտնականների, յուրաքանչյուր մարդ լավ տեղյակ է իր օրգանիզմի որոշ մանրամասների, որոնք չեն կարող իմանալ բժիշկները: Որի արդյունքում էլ կարողանում է իմանալ, թե իր իմունային համակարգը ինչպես կարձագանքի վարակիչ հիվանդություններին, գրում է meddaily.ru-ն