Որակյալ գարեջուրն օգնում է պայքարել զարկերակային հիպերտենզիայի և ավել քաշի դեմ
Հասարակություն
Որակյալ գարեջրի օգտագործումը ոչ միայն չի վնասում օրգանիզմին, այլ նաև օգնում է պայքարել զարկերակային հիպերտենզիայի և նույնիսկ ավել քաշի դեմ: Բարսելոնայի Համալսարանի մի խումբ բժիշկներ պարզել են, որ շնորհիվ մի շարք ակտիվ նյութերի, փրփուրով խմիչքը իրապես կարելի է համարել օգտակար:
Հետազոտություններին մասնակցել են 57-ից բարձր տարիքի 1249 մարդ: Պարզվել է, որ լուրջ հիվանդութունների բացակայության դեպքում, գարեջրի ամենօրյա օգտագործումն օգնում է նիհարել և իջեցնել զարկերակային ճնշումը: Ճիշտ պատրաստված գարեջրում պարունակվում է ֆոլաթթու, վիտամին C, B1, B12, կալցիում և երկաթ:
Բժիշկները զգուշացնում են, որ 1 պինտա(0,56 լիտր) գարեջրի պարբերաբար գերազանցումը կարող է վնասել առողջութանը:
Աղբյուր՝ МедВести