Պպարգեւավճարներն այլեւս չեն ուրախացնում ԱԺ աշխատակիցներին
Ներքաղաքական
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները եւ աշխատողները միանվագ դրամական պարգեւ են ստացել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թվում է, որ սա պետք է ուրախալի լիներ ԱԺ աշխատակիցների համար, սակայն խորհրդարանական կուլիսներում խոսակցություններն այլ բանի մասին են փաստում: Ըննդդիմադիր եւ իբրեւ ընդդիմադիր պատգամավորների համար սա հերթական անգամ քննադատվելու առիթ է, իշխանական պատգամավորների համար՝ շարքային քաղաքացիներից հերթական անեծքների ու հայհոյանքների փունջը վրադիր ստանալու պատճառ: Դե իսկ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները բողոքում են, որ այդ պարգեւավճարը հետո քթներից են բերում:
Սեփ. լրատվություն