Նարեկ Գրիգորյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) Նազենի Հովհաննիսյանը Մամուլի ազատության օրվա առթիվ գրել է.Մեզ ՈւՇԱԴԻՐ, բայց ոչ՝ վախեցած խոսք ու միտք եմ մաղթում Սպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռուբինի» դեմ խաղում(տեսանյութ) «Ինտերի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում ԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեվ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ Է Ո՞ր գինիներն են համադրվում պանրի հետ Կյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածը Բրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունը

Արագածոտնի մարզպետարանը՝ կոռուպցիայի ու թմրանյութերի բռնկված օջա՞խ. Մովսիսյանը հույս ունի` «կպլստա»

Ներքաղաքական

Այն, որ օրերս Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը (աշխատանքից ազատման դիմում է գրել) բացահայտել եւ թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի երկրորդ օգնական Արմեն Մարկոսյանին, «Իրավունք»-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն, միանգամայն փաստարկված է, եւ կան հստակ ապացույցներ՝ տեղեկության հետ առնչվող, ինչը ծածկադմփոց անել չի հաջողվելու: Սակայն սա միակ խայտառակ սկանդալը չէ, որ պայթել է մարզպետարանում: Եվ սա է պատճառը, որ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շտապել է արձակուրդ մեկնել, ըստ էության, լավագույն դեպքում՝ չվերադառնալու եւ դրանով սեփական կաշին փրկելու հույսով: Այսինքն՝ այն գործընթացը, որը սկսվեց օգնական Արմեն Մարկոսյանի ձերբակալությամբ՝ սառցաբեկորի միայն տեսանելի մասն էր:

Այսպիսով՝ մարզպետարանին մոտ կանգնած «Իրավունք»-ի աղբյուրներն ասում են՝ թմրանյութի շրջանառությունը դեռ ի՞նչ է, մարզային իշխանությունում մի ամբողջ կոռուպցիոն շղթա է գործում՝ Սերգեյ Մովսիսյանի պաշտոնավարման օրոք: Ասում են, որ վերջինիս խորհրդական Ռազմիկ Թադեւոսյանը  որպես մեղադրյալ անցնում է բազմաթիվ քրեական վարույթներով: Ըստ շրջանառվող լուրերի` Աշտարակ ԲԿ-ի նախկին տնօրեն Ա. Հովհաննիսյանի հետ նախապես հանցավոր համաձայնություն ունենալով՝ իրականացրել է բազմաթիվ կոռուպցիոն հանցագործություններ, այդ թվում՝ յուրացվել է դիահերձարանին պատկանող գումարները, որից էլ, այսպես ասած, առանձնապես խոշոր չափի «փայաբաժին» առանձնացվել ու փոխանցվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս մարզպետ Ս. Մովսիսյանին։ Ավելին՝ մարզպետ Ս. Մովսիսյանի անմիջական ցուցումով կատարված բազմաթիվ հանցագործությունները մինչ այս պահը կոծկվում են, քանի դեռ Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Ա. Հովհաննիսյանը, ով, ի դեպ, Հակակոռուպցիոն քննչական կոմիտեի կողմից ձերբակալվել է ու այժմ կալանավորված է, դեռեւս սպասում է մարզպետի աջակցությանն ու ցուցմունք չի տալիս՝ մտածելով, որ փրկելու է իրեն իր, այսպես ասած, հանցակից մարզպետը:

Լուսանկարում՝ Աշտարակ ԲԿ-ի նախկին տնօրեն Ա. Հովհաննիսյանն է

Ի դեպ, շշուկներ են պտտվում նաեւ, թե նույն մարզպետ Մովսիսյանը, իր զբաղեցրած պաշտոնեական դիրքը եւ լիազորությունները չարամտորեն օգտագործելով, չի ցանկացել հենց այնպես վերանշանակել Աշտարակ ԲԿ-ի նախկին տնօրեն Ա.Հովհաննիսյանին եւ իրենից ստանալով 30 հազար ԱՄՆ դոլար՝ դրա դիմաց ողորմացել է ու վերանշանակել տնօրենի պաշտոնին՝ շարունակելով իրականացնել համատեղ հանցավոր գաղափարները:

Բացի այս ամենից, մի մութ պատմություն էլ կա` Արցախից բռնի տեղահանվածներին հատկացված աջակցության հետ կապված՝ կլինի գումարի, թե որեւէ այլ օգնության տեսքով: Նույն աղբյուրների համաձայն` նախապես մարզպետի եւ նույն մարզի խանութների տնօրենների հետ հանցավոր համաձայնությամբ՝ դրանք յուրացվել են, ու գրեթե 80 տոկոսը յուրացրել են իրենց «կլանով» ու որեւէ կերպ չեն օգնել Արցախից բռնի տեղահանվածներին։ Ահա թե ինչու էր մարզպետ Ս. Մովսիսյանն ուզում ամեն կերպ ձերբազատվել Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանից, որպեսզի, ըստ էության, այս ամենը ջրի երես դուրս չգա:

Սեփ. լրատվություն






Նարեկ Գրիգորյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանը Մամուլի ազատության օրվա առթիվ գրել է.Մեզ ՈւՇԱԴԻՐ, բայց ոչ՝ վախեցած խոսք ու միտք եմ մաղթումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռուբինի» դեմ խաղում(տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում «ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեվ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններովԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ ԷՈ՞ր գինիներն են համադրվում պանրի հետԿյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածըԲրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունըԸնդդիմության ստերը. Նարեկ Մալյան«Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերայից առաջ նախ հնչեցին սիրված զինվորական երգերՄահացել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի մայրըՄերիլին Մոնրոյի մահվան առեղծվածը. ողբերգություն, վթար, թե՞ գաղտնի «օպերացիա»Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆԱպոկալիպսիսը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո. աշխարհի վերջի մասին ամենասարսափելի մարգարեությունները«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ ԿոպիրկինՏելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՍի Ցզինպինը Մոսկվա է այցելում շատ կարևոր, ստրատեգիական նշանակության առաջարկներով. Ուկրաինական աղբյուրՊետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը«Հաղթանակի օրը սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ին Կիևում լույսը կբացվի»․ ՄեդվեդևԶննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթՌուսական «Լանցետը» ոչնչացրել է անտառում թաքնվել փորձող ամերիկյան Bradley-ն (Տեսանյութ)Ինչ SMS հաղորդագրություններ չպետք է պահվեն ձեր հեռախոսում2025 թվականի թոփ 5 աստղագիտական ​​իրադարձություններըՎարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքինՆշվել է, թե որն է «աշխարհի ամենաօգտակար» բանջարեղենըՀաղթանակի օրն Ուկրաինայի կողմից իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կգա․ ՄեդվեդևՄեծ պատերազմը չհատեց Մեղրու սահմանը, բայց հավերժ մնաց ամեն մի հայի սրտումԿիսաբաց կրծքեր ու հայկական պար. Սոֆի Դևոյան կրտսսրի «տարազը» բուռն քննարկումների առարկա է դարձել հասարակության շրջանում (Video)Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում․ ԳեղամյանՄենք դեմ ենք պատրանքային խաղաղությանը. իշխանության խնդիր չէ սա՝ ժողովրդի անվտանգությունն է. Անահիտ ԵղոյանՌԴ-ն կոշտ պատասխան է տվել բանակցություններից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքներին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀամայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանել է ԲաքուՈվ է Ռոզա Դավթյանի տալըՄանկական օնանիզմ (դեռահասների ձեռնաշարժություն). Շուտով «Բժշկի մոտ»Եթե Արցախ գնալու հնարավորություն ունենամ, առաջինը ծնողներիս ու ընկերներիս գերեզմաններին կայցելեմ. Սերժ ՍարգսյանՀույս, հավատ և պատվախնդրություն․ ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ ՍարգսյանԱդրբեջանը մեղադրում է Ռուսաստանին կիբեռհարձակում կազմակերպելու մեջԱնդրանիկ Թեւանյան. հիմա սա ցրողականի մոմետն էր, թե՞.... ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ 1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԴԻՄՈՒՄԸ «Տիկնոջը փորձել են ճանապարհել, սակայն չի հանդարտվել, կամ՝ որդու հորդորով վերադարձել է արդեն ձեռնափայտով ու սպառնացել»․ Սրբազանը՝ Ալեքսանյանի մոր մասին (Տեսանյութ)Ես դատապարտում եմ ցանկացած բռնարարք. Կամո ԱրեյանՌուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է.Ինչ տվյալներ էր պարունակում ձայնագրությունը և ինչո՞ւ դատարանը չթույլատրեց բարձրաձայնել տուժողներին. Բացառիկ զրույց 15 զինվորի գործովՄարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերումԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top