2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞ն
Ներքաղաքական
Արդյոք Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները պատրաստվում են 2025 թվականին իմպիչմենթի գործընթաց սկսել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ, Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆՆ այսպես արձագանքեց.
— Երբ նման հնարավորություն լինի, եւ ընդդիմության ներսում հնարավորություն լինի կոնսենսուսի հասնելով՝ ունենալ անհրաժեշտ ձայները, քաղաքապետին իմփիչմենթ կհայտնենք, իսկ իմփիչմենթը կոնկրետ ձայներ են, որն այս պահի դրությամբ չունենք: Մեզ պետք է, որ 3 ընդդիմադիր խմբակցությունները միահամուռ գնան այդ քայլին: Նաեւ միասնական թեկնածու պետք է առաջադրվի, իսկ դա այդքան էլ արագ գործընթաց չէ: