ՌԴ֊Ադրբեջան հարաբերությունների լարումները կարող են զգալիորեն մեծացնել նոր պատերազմի հավանականությունը. Այվազյան
Միջազգային
«Քարոզչական դաշտում Ռուսաստան֊Ադրբեջան հարաբերությունների լարումներ են նկատվում, որոնք կարող են զգալիորեն մեծացնել նոր պատերազմի հավանականությունը։ Ռուսաստան֊Ադրբեջան հարաբերությունների վատթարացումը պրակտիկորեն անհնար կդարձնի 2020 թ. նոյեմբերի 9֊ի հայտարարության և Ռուսաստանի միջնորդությամբ մյուս եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։ Իսկ դա կարձակի Ադրբեջանի ձեռքերը, ինչը ձեռնտու է և՛ իրեն, և՛ Արևմուտքին», - գրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ: