Գարիկը միայնակ չէ, իսկ ռևանշից վախեցողներին մի բան կասեմ... Արա Ռոստոմյան
Ներքաղաքական
«Գայլը, թեկուզ և միայնակ, սարսափելի է ոչխարների մի ամբողջ հոտի համար: Սպասելի էր, իհարկե, սպասելի էր, որ հերթական տարածքային զիջումների ֆոնին, պետք է փորձեր կատարվեին լռեցնելու պայքարողներին, չհանձնվողներին: Բայց մի հարցում հստակ սխալվել է այդ հոտը ` Գարիկը միայնակ չէ: Իսկ ռևանշից վախեցողներին մի բան կասեմ, որ անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է...»,- գրել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, այսօր նախ հրապարակել է մեղադրական վերդիկտ, ապա նաև դատավճիռը՝ դատապարտելով 44 օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: