Ուկրաինան կարող է դադարել գոյություն ունենալ, եթե մինչև ամառ լուրջ բանակցություններ չլինեն. Ուկրաինական ԳՈՒՌ-ի ղեկավար
Միջազգային
Ուկրաինան կարող է դադարել գոյություն ունենալ, եթե մինչև ամառ լուրջ բանակցություններ չլինեն´ Այս մասին հայտարարել է ուկրաինական Հետախուզական գլխավոր վարչության, այսպես ասած` ԳՈՒՌ-ի ղեկավար Բուդանովը Ռադայում:
Ռադայում կայացած փակ նիստում Բուդանովը պատգամավորներին պատմել է Ուկրաինայի գոյությանը սպառնացող վտանգի մասին, եթե մինչև ամառ խաղաղ բանակցությունները չսկսվեն, գրում է «Ուկրաինական ճշմարտությունը»։
Օրերս Ռադայում տեղի է ունեցել փակ խորհրդակցություն, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը խորհրդարանի և խմբակցությունների ղեկավարներին զեկուցել է ռազմական գործերի իրական վիճակի մասին։ «Գլխավոր շտաբի ներկայացուցիչները սկզբում շատ բան պատմեցին, շփոթեցնող, բայց շատ հետաքրքիր: Հետո եղան այլ տարբեր հաղորդումներ: Բայց պատասխանը, որ ամենաշատն եմ հիշում, Բուդանովի ասածն էր: Ինչ-որ մեկը նրան հարցրեց, թե դեռ ինչքա՞ն ժամանակ ունենք: Իսկ Կիրիլը իր սառնությամբ. «Եթե մինչև ամառ լուրջ բանակցություններ չլինեն, ապա Ուկրաինայի գոյության համար շատ վտանգավոր գործընթացներ կարող են սկսվել»»,- լրատվամիջոցին ասել է հանդիպման մասնակիցներից մեկը։
«Բոլորը նայեցին իրար ու լռեցին»,- մի փոքր շփոթված ամփոփել է պատգամավորը։
