Փաշինյանի այցին ընդառաջ վաղ առավոտից «Եռաբլուր»-ում ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված
Հասարակություն
Այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի օրվա կապակցությամբ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Վաղ առավոտից պանթեոնի ամբողջ տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև քաղաքացիական հագուստով անձինք՝ ՊՊԾ աշխատակիցները:
Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված նաև «Եռաբլուրի» մուտքի մոտ՝ ավտոբուսներով: Նաեւ մեծ մեքենաներ են բերվել, որոնք սովորաբար օգտագործբվում են մարդկանց բերման ենթարկելու ժամանակ: