Էրդողանը կայցելի Սիրիա
Միջազգային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Սիրիա մահմեդականների «Ռամադան» սուրբ ամսվան ընդառաջ, որը սկսվում է մարտի 1-ին։ Այս մասին հայտնում է թուրքական Türkiye թերթը։
«Մեր թերթին հասած մասնավոր տեղեկությունների համաձայն՝ Շարան (Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաա-խմբ.) պաշտոնապես նախագահ Էրդողանին կհրավիրի Դամասկոս»,- ասվում է զեկույցում։
Փետրվարի 3-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաան փետրվարի 4-ին կայցելի Թուրքիա։ Նախատեսվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն Սիրիայի վերջին իրադարձություններն՝ իրենց բոլոր ասպեկտներով։