Ձեւ չկա Հայկը պիտի լինի ցուցակի «կլյուչեվոյ» տեղերում. Ավինյանը ներքին պայքար է մղում Ջուր չի լինելու Հայդե տուն. ՔՊ-ում սուսերամարտ է սկսվել Հալեպում բախումների ընթացքում վիրավորվել է 16 քաղաքացիական անձ Ձյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել ԱՄՆ-ն կամավոր երկիրը լքող անօրինական ներգաղթյալներին կպարգևատրի մինչև 3,000 դոլարով Վաղ առավոտվանից Ուկրաինան զանգվածային հարձակման տակ է Դեկտեմբերի 23-ի աստղագուշակ Լույս չի լինելու «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ամեն գնով լուծել եկեղեցու եւ Վեհափառի հարցերը

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս16)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am, https://iravunk.com/?p=304956&l=am, https://iravunk.com/?p=305032&l=am, https://iravunk.com/?p=305144&l=am, https://iravunk.com/?p=305257&l=am, https://iravunk.com/?p=305355&l=am, https://iravunk.com/?p=305432&l=am, https://iravunk.com/?p=305500&l=am, https://iravunk.com/?p=305546&l=am, https://iravunk.com/?p=305636&l=am, https://iravunk.com/?p=305728&l=am)

Այն, որ ինչպես ստամբուլյան գագաթաժողովում, այնպես էլ` տարբեր այլ առիթներով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը այնպիսի կարեւորագույն խնդրի շուրջ, ինչպիսին է` հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության նոր համակարգի ստեղծումը, քանիցս գործնականում արտահայտել են գրեթե նույն կարծիքը, իհարկե, հիմք է տալիս ենթադրել, որ նման քննարկումներ նրանց մոտ երկու տասնյակի կարգի անձնական հանդիպումներում եղել են: 

ՈՒՐԵՄՆ, Ի՞ՆՉ ԷԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ

Դժվար չէ կռահել նաեւ, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպումների համար հիմք հանդիսացող ղարաբաղյան հարցի քննարկումները, ավելի կոնկրետ` դրա հետ կապված արծարծվող լուծման տարբերակները եւս պետք է, որ ներառված լինեին մեր տարածաշրջանին վերաբերող այդ գլոբալ ծրագրերի հիմքում: «Մեղրիի տարբերակո՞վ». գայթակղության աստիճան նման է: Բայց խոսքն այս պահին ոչ թե այդ մասին է, այլ նրա, որ այդ ողջ գործընթացը միանգամայն տեղավորվում էր մեր տարածաշրջանից ունեցած ԱՄՆ-ի ակնկալիքների, ամերիկյան քաղաքականության մեջ: Բերենք ընդամենը մեկ օրինակ. 1999թ. նոյեմբերի 16-ին «ՀայՌուսգազարդ» ընկերության այն ժամանակվա տնօրեն Ռոլանդ Ադոնցը պաշտոնապես հայտարարեց, թե. ««Գազպրոմը» պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել Իրան-Հայաստան գազատարի կառուցման ծախսերի կեսից ավելին եւ գազատարն ապահովել սարքավորումներով: Նախագծի նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի ստեղծվող հատուկ կոնսորցիումի կողմից, որի կազմում կներառվեն` «Գազպրոմը», ՀՀ էներգետիկայի նախարարությունը, ֆրանսիական Gaz De France եւ Իրանի ազգային գազային ընկերությունները»: Այդ նախագծով նախատեսվում էր իրանական գազ մատակարարել ինչպես Վրաստանին, այնպես էլ` Թուրքիային եւ Հյուսիսային Կովկասին: Սակայն, արդյունքում միայն տարիներ անց կառուցվեց գազամուղ, որի վերջնակետը Հայաստանն էր: Նման մի շարք գլոբալ ծրագրերի ձախողումը, հասկանալի է, Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք գլոբալ սխալների, ավելի կոնկրետ` տխրահռչակ կոմպլեմենտարիզմի արդյունքն է: Ամեն դեպքում, Քոչարյանը կարո՞ղ է հերքել, որ ծրագրված խողովակաշարի նվազեցումը չորս անգամով իր պատճառով էր: Մասնագետները կարող են հանգիստ հաշվել, թե խողովակի տրամաչափի չորս անգամանոց նվազումը ինչքան կազդի մակերեսի վրա, ասեն է, թե թողունակության: Արդյունքում, ստացվեխ համեստ ծավալ, որն անգամ Հայաստանի պահանջն ի զորու չէ բավարարել, էլ ուր միանց` արտահանումը:
Սակայն հարցն այն է, թե հատկապես ո՞ր պահին Հայաստանի արտաքին քաղաքականությունն ամբողջովին տեղափոխվեց այդ կոմպլեմենտարիզմի հարթություն: Այստեղ կարելի է հիշեցնել, որ սպանությունից ուղիղ երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը հայտարարում էր. «Արդեն ամենամոտ ժամանակներս Հայաստան կմտնեն «ՄիԳ-29» ինքնաթիռներ` նախատեսված ՀՀ-ում ռուսական զորախմբի ավիացիոն պարկի թարմացման համար»: Իսկ դրանից հազիվ մեկ ամիս անց Ստամբուլում ՀՀ նախագահ Քոչարյանը խոսում էր հարավկովկասյան տարածաշրջանի «անվտանգության նոր համակարգից», որը ենթադրում էր առհասարակ տարածաշրջանից դուրս բերել օտարերկրյա զորքերը, ինչը, թերեւս, առաջին հերթին վերաբերում էր հենց ՀՀ-ում ռուսական զորախմբին, քանի որ պաշտոնապես այլ օտարերկրյա զորքեր տարածաշրջանում պարզապես գոյություն չունեին:

Այսպիսով` մինչ «Հոկտեմբերի 27»-ը Հայաստանի փաստացի ղեկավարությունն արտահայտվում էր ռուսական ռազմաբազան հզորացնելու մասին, «Հոկտեմբերի 27»-ից հետո կրկին Հայաստանի փաստացի ղեկավարությունն ակնարկում էր բոլորովին այլ գործընթացների մասին: Այսինքն ի՞նչ. «Հոկտեմբերի 27»-ով` փաստացի իշխանափոխության հետ մեկտեղ, Հայաստանն ունեցավ արտաքին քաղաքական վեկտորի փաստացի կտրուկ փոփոխությո՞ւն: Այստեղ, բնականաբար, միանգամից առաջ է գալիս նաեւ այն հարցը, թե խոշոր հաշվով «Հոկտեմբերի 27»-ի պատճառներից մեկը նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ուղղվածությունը կտրուկ կերպով շուռ տալը չէ՞ր, որի առանձին դրվագներից մեկն էր հանդիսանալու «Մեղրիի տարբերակով» կամ նման մեկ այլ ձեւաչափով ղարաբաղյան հակամարտության լուծումը, որին էլ հաջորդելու էր հայ-ադրբեջանական, հայ-թուրքական սահմանների վերաբացումը:

Ի դեպ, այս մասին խոսելով` նկատենք նաեւ, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստրոուբ Թելբոտը, որ, ինչպես արդեն ներկայացրել ենք, հոկտեմբերի 27-ին Երեւանում փորձում էր ավարտական տեսքի բերել Քոչարյան-Ալիեւ հանդիպումների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված պայմանավորվածությունները եւ նույն օրը մեկնեց Մոսկվա, ընդամենը երկու օրից Մոսկվայում հայտարարեց վերստին Հայաստան մեկնելու իր ծրագրերի մասին: Պատճառաբանությունը` «ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի խնդրանքով Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների առումով Հայաստանի ղեկավարությանն անձամբ ցավակցություններ հայտնելն» էր:

Այդ այցը ժամանակին գործնականում գրեթե ոչ մի կերպ չի մեկնաբանվել: Սակայն, մասնագիտական շրջանակներում մինչ օրս էլ շրջանառվում է այն վարկածը, որ դրա ամբողջ իմաստը, այսպես ասենք, «Հոկտեմբերի 27»-ից հետո առաջացած նոր իրավիճակում ընթացող գործընթացները վերահսկողությունից դուրս չթողնելն էր: Ի դեպ, հենց այդ այցի շրջանակներում էր, որ պարոն Թելբոտն արեց մեկ ուշագրավ հայտարարություն, որ իր «ներկայությունը Հայաստանում եւ կատարվածը որեւէ կերպ չեն կապվում միմյանց»: Ինչպես նաեւ, որ «Հոկտեմբերի 27»-ը ունեցավ «մարդկային, քաղաքական եւ աշխարհաքաղաքական» նշանակություն: Ինչ նկատի ուներ պարոն Թելբոտը, այլ հարց է: Սակայն կասկածից դուրս է, որ հենց «Հոկտեմբերի 27»-ից հետո էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ամբողջովին «կոմպլեմենտարականացվեց»: Թե այդ ամենը ժամանակի ընթացքում ինչ ահռելի ֆինանսատնտեսական վնասներ են հասցրել մեր երկրին, դա, միգուցե, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը կիմանա: 

ԻՆՉՊԵՍ ԱՄՆ-Ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՓՐԿԵՑ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ

Բայց քանի որ վերադարձանք Օսկանյանին, մեկ դետալ եւս պետք է հիշեցնել. իսկ ինչո՞վ էր նա զբաղված հոկտոմբորի 27-ին: Մեկ բան հաստատ է, Օսկանյանն այդ սպանդի ժամանակ ԱԺ-ում չէ, թեեւ այնտեղ ընթանում էր կառավարության հետ հարց ու պատասխան, իսկ Օսկանյանը կառավարության անդամ էր:

Ժամանակին այդ թեման տարաբնույթ խոսակցությունների տեղիք էր տվել: Եվ ահա մոտ երկու տարի առաջ էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այն ժամանակների ամերիկյան համանախագահ Քերրի Քավանոն, կեսկատակ-կեսլուրջ հայտարարեց, որ այդ օրը ինքն է փրկել Վ. Օսկանյանին, ով նույնպես պետք է գտնվեր ԱԺ-ում: Բայց Օսկանյանը խորհրդարանում չէր, քանի որ, ըստ պարոն Քավանոյի, նախարարն իրեն եւ մյուս երկու համանախագահներին ուղեկցում էր դեպի օդանավակայան. համանախագահները պարտաստվում էին մեկնել Թուրքիա` Սուլեյման Դեմիրելի հետ հանդիպման նպատակով:
Այն, որ Օսկանյանն իրականում ճանապարհում էր Քավանոյին, փաստ է: Սակայն տարօրինակն այն է, որ նախօրեին Բաքու եւ հոկտեմբերի 27-ին` Երեւան, պարոն Քավանոն այցելել էր ոչ թե մյուս երկու համանախագահների, այլ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթի, Անվտանգության ազգային խորհրդի տնօրեն Ջոն Էլքինդիի եւ այլ ամերիկյան գործիչների հետ: Այդ այցելության պատմությանը մեր հոդվածաշարում լայնորեն անդրադարձել ենք: Հիշեցնենք միայն, որ ամերիկյան այդ հույժ բարձրաստիճան անձանցից բաղկացած պատվիրակությունն իրոք նույն օրը` 1999թ. հոկտեմբերի 27-ին, Երեւանում Ղարաբաղի հարցով Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպումից հետո Երեւանից-Մոսկվա-Անկարա ուղղությամբ մեկնեց Թուրքիա, եւ Օսկանյանն էլ, իրոք, նրանց ուղեկցել է մինչեւ օդանավակայան:

Եվ, բնականաբար, տարօրինակ է, որ տարիներ անց Քերրի Քավանոն հայտարարում է, որ ոչ թե իր բարձրաստիճան հայրենակիցների, այլ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ էր Հայաստանում: Ինչ-որ բան լավ չի՞ հիշում. դա էլ է տարբերակ: Ամեն դեպքում, քանի որ պատվիրակության իրական ղեկավարը Քավանոյից մի քանի աստիճանով վեր գտնվող  Սթրոբ Թելբոթն էր, ուրեմն Օսկանյանն էլ առաջին հերթին հենց նրան էր ուղեկցում օդանավակայան: Այնպես որ, Քավանոն հաստատ «գլուխ է գովում», թե «Հոկտեմբերի 27»-ին ինքն է փրկել Օսկանյանին, քանի որ դա ավելի շուտ արել է պետքարտուղարի օգնական պարոն Թելբոթը:

Գիտակցված, թե` պատահաբար, դա հարցի մյուս կողմն է: Չնայած ինչ տարբերություն` Քավանոն է Օսկանյանին փրկել, թե Թելբոթը. խոշոր հաշվով դա արել է ԱՄՆ-ը...
Բայց նաեւ չմոռանանք, որ պարոն Թելբոթը ժամանակին փորձում էր նույնիսկ անուղղակիորեն արդարանալ, թե «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման հետ ինքը բացարձակապես առնչություն չի ունեցել: Իսկ ԱՄՆ-ից Հայաստան ուղարկված Օսկանյանի կոմպլեմենտարիզմի հետ եւս առնչություն չե՞ն ունեցել. այստեղ էիչ կասկածներ կան...

ՈՐՊԵՍ ՏԵՂԵԿԱՆՔ

Նելսոն Սթրոբրիջ Թալբոտ III կամ Սթրոբ Թալբոթ (ծնվել է 1946 թվականի ապրիլի 25-ին), ամերիկացի դիվանագետ և քաղաքագետ (Լուսանկարում)։

1989-ից՝ Time ամսագրի խմբագիր։

Պետքարտուղարի տեղակալ 1994-2001թթ. Նա այդ պաշտոնում նշանակվել է անձամբ նախագահ Քլինթոնի կողմից և զբաղվել Ռուսաստանի և նախկին Խորհրդային Միության խնդիրներով։ Ռուսաստանի նախագահներ Ելցինի, Պուտինի և ԱՄՆ նախագահ Քլինթոնի բանակցային շփումների մշտական մասնակից:

2002-2017 թվականներին եղել է Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտի նախագահ։

Նա Բիլ Քլինթոնի անձնական ընկերն էր և հսկայական ազդեցություն ունեցավ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում նրա դիրքորոշման ձևավորման վրա։ Ինքը՝ Թալբոթը, Դաշինքի զգուշավոր և աստիճանական ընդլայնման ջատագովն էր։

Այսինքն պա՞րզ է, որ Թելբոտը, ով կանգնած է ուլտրալիբերալ քաղաքականության ներկա տեսքի ակունքներում, հենց այնպես Հայաստան չէր գա:

(Շարունակելի)

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ձեւ չկա Հայկը պիտի լինի ցուցակի «կլյուչեվոյ» տեղերում. Ավինյանը ներքին պայքար է մղումՋուր չի լինելուՀայդե տուն. ՔՊ-ում սուսերամարտ է սկսվելՀալեպում բախումների ընթացքում վիրավորվել է 16 քաղաքացիական անձՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել ԱՄՆ-ն կամավոր երկիրը լքող անօրինական ներգաղթյալներին կպարգևատրի մինչև 3,000 դոլարովՎաղ առավոտվանից Ուկրաինան զանգվածային հարձակման տակ էԴեկտեմբերի 23-ի աստղագուշակԼույս չի լինելու«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ամեն գնով լուծել եկեղեցու եւ Վեհափառի հարցերը«Ժողովուրդ». «Կարմիր գծեր»-ը 2026-ին փորձում են նորից թանկացնել«Փաստ». Կառավարությունը տարեվերջին անցել է ֆինանսական «տեռորի»Թուրքիան հայտնվել է աշխարհի ամենաչսիրված երկրների ցանկում«Ախմատի» նախկին մարտիկ Հայկազ Քարմանյանն ինքն իրեն դարձրել է Ռուսաստանի եռակի հերոսԵրրորդ ռուսական տանկերը խոցվել է Բրիտանիայի կողմից համակարգված` ուկրաինական անօդաչի կողմից (Տեսանյութ)Հայկ Սարգսյանը նեղացա՞ծ է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված