Վարորդների 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի այլ համակարգի (տեսանյութ)
Վարորդների 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգանային միավորի համակարգի։ Այս մասին կառավարության նիստին ասաց ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը։
Փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2025թ. մայիսի 1-ից։
Այդ օրվա դրությամբ այն քաղաքացիները, որ կունենան տուգանային միավորների չսպառված պաշար, իրենց մոտ այս թիվն ավտոմատ կդառնա 13 միավոր, իսկ եթե 9 միավորից, օրինակ՝ 2-ը սպառվել է, մայիսի 1-ից կդառնա 13 միավոր։