Ռուսական ավիացիան կտրուկ ակտիվացել է Զապորոժեում` Գուլյայպոլեի հատվածում (Տեսանյութ)
ՄիջազգայինՎերջին օրերին ռուսական ուժերը նկատելիորեն ակտիվացել են Զապորոժեի ճակատում:
Նախօրեինց ռուսները Օրեխովսկոյե ուղղությամբ գրոհում են Մալյե Շչերբակի բնակավայրը, որը գրավելու դեպքում վերահսկողության տակ կվերցնեն Օրեխովոյից` ճակատային գծին զուգահեռ անցնող Մայրուղին:
ՄԻաժամանակ` ռուսական ավիացիան ակտիվորեն հարվածում է Զապորոժեի ճակատում ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցներից մեկին` Գուլյայպոլեին (տեսանյութում):
Դեռևս վաղ է խոսել ողջ ճակատում լայնածավալ հարձակողական գործողություն սկսելու` ռուսական հրամանատարության մտադրությունների լրջության մասին։ Բայց շատ բան է ակնարկում դրա հնարավորության մասին: Ամեն դեպքում, իրողությունն այն է, որ ուկրաինական հնարավոր բոլոր ռեզերվներն այս պահին կենտրոնացած են արեւելյան Դոնբասում, ինչը խոցելի է դարձնում Զապորոժեի ուղղությունը: Եվ ռուսական ուժերը, թերեւս, պետք է, որ այդ առիթից փորձեն օգտվել:


