Քոչարյանի եղբոր աղջիկը սովորական մարդ է, եթե 2018-ին հանրահավաքի է մասնակցել, իր գործն է․ Ագնեսա Խամոյան
Ներքաղաքական
2018 թվականին Հանրապետության հրապարակից էլ ավելի բազմամարդ հանրահավաքներ էլ ենք ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Ես չգիտեմ՝ Լևոն և Սեդրակ Քոչարյանները մասնակցել են այդ հանրահավաքին, թե ոչ, բայց գիտեի, որ Ռուբերտ Քոչարյանի ազգականի անունն է շրջանառվում։ Բայց դուք ուզում եք ինձ համոզել, որ երկու մարդ ավել գնաց Հանրապետության հրապարակ, դրա համար իշխանափոխություն եղավ։ Մարդն ազգական է և 10 շարունակ տեսնում է, թե ինչ ահռելի հակաքարոզչություն է իրականացվում իր հարազատի նկատմամբ։ Մարդը կարող է էմոցիոնալ պոռթկումով, օրինակ, գնա Հանրապետության հրապարակ։ Բայց ուզո՞ւմ եք ինձ համոզել, որ իշխանափոխությունը եղել, որովհետև, օրինակ, Իրինա Քոչարյանը գնացել է հրապարակ»,– ասաց Խամոյանը։
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի եղբոր աղջիկը սովորական մարդ է, եթե 2018-ին հանրահավաքի է մասնակցել՝ իր գործն է։