Վաշինգտոնն արգելել էԲրիտանիային` Ուկրաինային ԱՄՆ ռազմական հետախուզության տվյալները փոխանցել. Mail Onlayne
Միջազգային
Վաշինգտոնն արգելել է Մեծ Բրիտանիային` Ուկրաինային ԱՄՆ ռազմական հետախուզության տվյալները փոխանցել: Այս մասին հայտնում է Mail Onlayne-ն: Բրիտանացիները պնդում են, որ Թրամփը ստիպել է իրենց` ճնշում գործադրել Կիևի վրա։
«Կիևին ամերիկյան ռազմական օգնությունը սառեցնելու Դոնալդ Թրամփի որոշումը մտավախություն է առաջացրել, որ Ուկրաինան երկու-երեք ամսից կարող է մնալ առանց զենքի։ Սակայն ԱՄՆ նախագահը դրանով չի սահմանափակվել. բրիտանական բոլոր հետախուզական ծառայություններն ու ռազմական գերատեսչությունները Վաշինգտոնից հրաման են ստացել, որով ուղղակիորեն արգելվում է ԱՄՆ հետախուզական տվյալների փոխանցումն Ուկրաինա»:
