ՀՀ-ում ամերիկյան դեսպանը վախենում է, որ սեփական ղեկավարությունն իր մասին կհիշի
Միջազգային
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՍՊԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է, ՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԱՍԻՆ ԿՀԻՇԻ
Ըստ ստուգվող տվյալների` աշխարհում այս պահին շրջանառվող կրքերը չեն շրջանցել նաեւ Հայաստանում գործող արեւմտյան դեսպանատներին: Նույն լուրերի համաձայն` դեսպաններն այս օրերին մի քանի կոլեկտիվ եւ երկկոկղմ հանդիպումներ են ունեցել, որտեղ փորձել են հատկապես ամերիկյան դեսպանին «համոզել», թե պետք չէ նայել, թե իրենց ղեկավարների մոտ ինչ տրամադրություններ եւ վեճեր են, եւ պետք է փորձեն առաջվա պես հաշտ-համերաշխ համագործակցել այստեղ՝ առաջ տանելով բոլոր նախնական պայմանավորվածությունները:
Աղբյուրը նաեւ հայտնում է, որ չնայած տիկին Քրիստինան հոգեպես համամիտ է իր գործընկերների հետ, սակայն հասկացնել է տվել, որ նման խաղերի մեջ չի մտնելու: Դեռ նրա պաշտոնավարման ավարտին բավականին ժամանակ կա, եւ եթե այս փուլում աչքի չընկնի, ապա կարող է «մարսել» այս խառը ժամանակները: Այլապես, անգամ մեկ փոքրիկ «սկանդալիկը» կամ իր անվան շուրջ աղմուկը կարող է ոչ թե պարզապես Պետքարտուղարության ուշադրությունը գրավել, այլ նաեւ հիշեցնել, որ հենց ինքն էր պատերազմի մեկնարկային փուլում եւ դրա շեմին Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պարտականություններ կատարողը: Այսինքն, կանգնած էր այն պատերազմի ակունքներում որը, նախագահ Թրամփի համոզմամբ, չպետք է լիներ: Իսկ նոր սկանդալի դեպքում, եթե այդ մասին հանկարծ հիշեն, ապա կարող է ոչ միայն դիվանագիտական կարիերային հրաժեշտ տալ, այլ շատ ավելի լուրջ պատիժների հեռանկարի առաջ կանգնել: Ուստի, ավելի լավ է ավելորդ խաղերի մեջ չմտնելը: Ու թեեւ արեւմտյան մյուս դեսպանները դեռ ճնշումները շարունակում են, սակայն հաջողության շանսերը քիչ են. մարդը վախենում է, ի՞նչ անի: