Կուրսկում Ռուսական հարձակման երրորդ օրվա արդյունքները. Սպասվում է Սուջայի վերջնական գրոհը (Քարտեզ)
Միջազգային
Կուրսկի օպերացիայի երրորդ օրը ռուսական ուժերը հիմնականում կենտրոնացած էին արդեն գրավված տարածքների «մաքրման» վրա` թիկունքում անակնկալներից խուսափելու հաամր:
Կազաչյա Լոկնյայից հյուսիս հիմնականում մաքրված է: Ցաքուցրիվ ուկրաինական ուժերը մեծ մասամբ հանձնվել են, փոքր դիմադրության օջախները` չեզոքացվել: Ընդհանուր առմամբ, այս տարածքը կարելի է ամբողջությամբ ազատագրված համարել։
Բուն Կազաչյա Լոկնյայի տարածքում այսօր ամբողջ օրը «մաքրվել» են շրջակա խուտորները։ Կազաչյա Լոկնյայի հիմնական մասը եւս ռուսական վերահսկողության տակ է։ Ուկրաինական կողմը որոշ դիրքեր ունի հարավային հատվածում։ Բայց փորձագետները վստահ են, որ արդեն այսօր այդ բնակավայրը վերջնականապես «կմաքրվի»: Նույնը վերաբերում է 1-ին և 2-րդ Կնյաժեվո բնակավայրերին:
Սուջայից արևելք եւս շարունակվել է տարածքի ուկրաինական թշնամու փոքր կայազորներից, և օրվա վերջում կարելի է ասել, որ խնդիրը հիմնականում լուծված էր։
Նույն պատկերն է նաեւ Սուջայի արեւելյան արդյունաբերական գոտում: Քաղաքից հարավ-արևելքում Կոլմակովը «մաքրվել» է, իսկ Դմիտրյուկովն այժմ «մաքրվում» է։
Սուջայից հարավ եղան ուկրաինական որոշ հակագրոհներ Գուևոյի հատվածում։ Սակայն արդյունքներ չկան:
Սուջայից արևմուտք (Նովենկիի և Ժուրավկայի տարածքում) փոփոխություններ չկան:
Այսպիսով, ուկրաինական պաշտպանությունը ներկա պահին հիմնականում Սուջայում է, եւ դեպի Սումի մարզ տանող ուղղությամբ, որը, սակայն, գրեթե ամբողջությամբ ռուսական կրակի տակ է: Ուկրաինական որոշ փոքր խմբեր փորձում են այդ ուղղությամբ դուրս գալ Սուջային տակտիկական շրջապատման գոտուց, մասամբ հաջող, մասամբ հայտնվում են ռուսական կրակի տակ: Սա խոսում է խոսում է բուն Սուջայում ուկրաինական ուժերի շատ ցածր բարոյահոգեբանական վիճակի, ինչպես նաև նրանց մարտական ներուժի մասին։
Իսկ Ռուսները պատրաստվում են Սուջայի վերջնական գրոհին, որը գրավելու դեպքում Կուրսկի ճակատը վերջնականապես կլիկվիդացվի: