Այս պահին Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հնարավորություն չեմ տեսնում․ Արարատ Միրզոյան
Հասարակություն
Ես այս պահին ԼՂ հայերի՝ իրենց բնօրրան, իրենց տներ վերադառնալու և անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում: Այսօր այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ուզում եմ շատ ուղիղ ասել, որ ես այս պահին Լեռնային Ղարաբաղի՝ իրենց տներ վերադառնալու և անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում։ Չեմ տեսնում նաև Ադրբեջանի կողմից ջանքեր այդ պայմանները ստեղծելու ուղղությամբ։», - մասնավորապես նշել է Միրզոյանը։