Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան «Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսին Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ) Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները Մոսկվայում Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը «Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal Երևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիները Երեւանը երգում է սիրո մասին 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը

Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղության է ձգտում, ապա պետք է դադարի ՀՀ-ի հետ նախապայմանների լեզվով խոսել․ իրանցի փորձագետ

Հասարակություն

Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանի կարծիքով՝ եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն ու Հարավային Կովկասում հասնել տևական խաղաղության, ապա պետք է դադարի նախապայմանների լեզվով խոսել Երևանի հետ։ Փորձագետի դիտարկմամբ՝ նոր նախապայմանների առաջքաշումը ցույց է տալիս, որ Բաքուն իրական խաղաղության չի ձգտում։

Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս Էհսան Մովահեդիանը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ վերջնական համաձայնության հասնելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարություններին և դրանից հետո պաշտոնական Բաքվից հնչող նոր նախապայմաններին։ 

Փորձագետն ընդգծել է, որ խաղաղության մասին խոսելիս, բնականաբար, բոլորն էլ դրական արձագանք են տալիս և բոլորն էլ շահագրգռված են խաղաղության հաստատմամբ, այդուհանդերձ, կան խնդիրներ, որոնք դեռևս շարունակում են մնալ անպատասխան և շարունակում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս կազմել։

«Խաղաղությունը Հարավային Կովկասին կբերի կայունություն և անվտանգություն։ Խաղաղության պայմաններում հնարավոր է լինում խոսել ավելի մեծ մշակութային, տնտեսական հնարավորությունների, տարբեր ոլորտներում համագործակցության մեծացման մասին։ Բոլոր իրանցիներն էլ ողջունում են այս խաղաղության համաձայնագիրը։ Եթե դա տեղի ունենա, ապա մենք հույս ունենք, որ այն կբերի երկարատև խաղաղության, անվտանգության և կայունության»,-շեշտել է Մովահեդիանը: 

Վերջինիս բնորոշմամբ՝ այդ հարցերից առաջինը վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին կեղծ խոսակցություններին, որոնք այդ համաձայնագրով լուծում չեն ստանում և շարունակում են անկայունության աղբյուր մնալ։ 

«Մենք տեսնում ենք, որ Բաքուն խոսում է խաղաղության մասին, բայց երբ խոսում են խաղաղության գործարքի, բանակցությունների և այլնի մասին, խոսում են որոշ բաների մասին, որոնք կապ չունեն խաղաղության հետ»,-շեշտել է իրանցի փորձագետը։ 

Բարդություն ներկայացնող մյուս հարցը և խնդիրը, որը հնչում է Ադրբեջանից, Էհսան Մովահեդիանը համարում է այսպես կոչված ադրբեջանցի տեղահանվածներին, որոնց Բաքուն ցանկանում է տեղավորել Հայաստանի տարածքում։ 

«Ասում են (խմբ․ նկատի ունի Ադրբեջանի իշխանություններին), որ տասնյակ հազարավոր «տեղահանված» ադրբեջանցիների պետք է տեղափոխենք Հայաստան։ Ի՞նչ է դա նշանակում։ Ցանկանո՞ւմ եք փոխել ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում։ Ուզո՞ւմ եք ուժով փոխել երկրի բնակչությունը։ Իսկ ինչո՞ւ դուք երբեք չեք խոսում արցախցիների մասին, որոնք տեղահանվել են իրենց տներից։ Նրանք այնտեղ ապրել են դարեր շարունակ։ Դուք (խմբ․ Ադրբեջանը) ստիպում եք նրանց (խմբ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությունը) հեռանալ իրենց հայրենիքից: Դուք չեք ցանկանում խաղաղ ճանապարհով փոխել այս իրավիճակը»,-ընդգծել է փորձագետը՝ վերոնշյալ հարցերն ուղղելով ադրբեջանական կողմին։ 

Մովահեդիանն անընդունելի և անհասկանալի է համարում Բաքվի այն պնդումը, թե  Երևանը Բաքվին պետք է տարածք տրամադրի Հայաստանի տարածքով անխոչընդոտ անցման համար։   Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը դրանով չի ցանկանում ընդունել Հայաստանի ինքնիշխանությունը։ 

«Եթե չես պատրաստվում ընդունել անկախ երկրի ինքնիշխանությունը, ապա չես կարող խաղաղություն փնտրել։ Սա անկայունության ևս մեկ աղբյուր է, որովհետև եթե ադրբեջանցիները ցանկանում են Հայաստանի տարածքով անցնել՝ հարգելով վերջինիս իրավունքներն ու իրավազորությունն, ապա դա ընդունելի է։ Սակայն, որքան գիտեմ, նրանք չեն պատրաստվում դա ընդունել»,-իր խոսքում նշել է միջազգայնագետը։ 

Էհսան Մովահեդիանը միաժամանակ հարց է բարձրացրել, թե Ադրբեջանը կամ Թուրքիան կցանկանայի՞ն կամ կընդունեի՞ն արդյոք, որ որևէ երկրի բնակիչներ անցնեն իրենց տարածքով՝ չհետևելով իրենց օրենքներին։

«Այնպես որ, երբ ինչ-որ բան իրենց համար ընդունելի չէ, ապա նրանք չեն կարող հայերից պահանջել դա ընդունել»,-շեշտել է Մովահեդիանը: 

Վերջինիս դիտարկմամբ՝ Ադրբեջանը նաև մեկ այլ նախապայման է առաջ քաշում, որը նույնպես անհասկանալի է, եթե Բաքուն իսկապես խաղաղություն է ցանկանում։

«Եվ մեկ այլ կետ, որով Ադրբեջանը Հայաստանից փոխհատուցում է պահանջում հայերի՝ Արցախում ապրելու և տեղի բնական պաշարներն իբրև թե օգտագործելու և ադրբեջանական պատմական ժառանգությունը վերացնելու համար։ Հարց է առաջանում․ իսկ ինչո՞ւ Ադրբեջանը փոխհատուցում չի վճարում այն բանի համար, որ 2021 թվականից սկսած՝ տարբեր ռազմական հարձակումներ է գործել Հայաստանի տարածքի վրա և հիմա էլ շարունակում է օկուպացիայի ներքո պահել շուրջ 200 քառակուսի կմ տարածք»,-նշել է Մովահեդիանը։

Փորձագետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այս բոլոր նախապայմանները ցույց են տալիս, որ Բաքուն իրական խաղաղության չի ձգտում։ 

«Բաքուն խաղաղություն չի փնտրում, որովհետև կարծում են, որ իրենք գերակայություն ունեն, կարծում են, որ կարող են շարունակել լարվածության մեջ պահել Հայաստանին և հասնել իրենց ուզած պահանջների կատարմանը»,-ընդգծել է իրանցի փորձագետը։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու և բանակցությունների ավարտի մասին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դրանից հետո հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է բանակցություններ սկսել Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի և ժամկետների շուրջ, սակայն Բաքուն նոր նախապայմաններ է առաջ քաշել։ Մասնավորապես, Ադրբեջանը  շարունակում է պնդել այն կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ և որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման է առաջադրել Հայաստանի Սահմանադրությունը փոխելը։ Բաքուն նաև որպես նախապայման առաջ է քաշել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցը։ Ադրբեջանը նաև շարունակում է կեղծ պնդումներ անել, թե իբր Հայաստանը հրաժարվում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում իր ստանձնած պարտավորություններից։ 






Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիներըԵրեւանը երգում է սիրո մասին6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանցԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիԻնչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top