Հաջորդ շաբաթ հայ-ռուսական գործարար խորհուրդը կանցկացվի. ՌԴ գլխավոր հյուպատոսության խորհրդական
Հասարակություն
Հաջորդ շաբաթ Հայ-ռուսական գործարար խորհուրդ տեղի կունենա։ Այս մասին մարտի 21-ին կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հյուպատոս-խորհրդատու Յուրի Կովալկոն։
Նա ասել է, որ միջոցառումը տեղի կունենա Առևտրաարդյունաբերական պալատում։
Կովալկոն խոստացել է միջոցառմանը անպայման քննարկել նաև տնտեսության իրական հատվածին վերաբերող թեմաներ։
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում տեղի ունեցավ հայ-ռուսական տնտեսական համաժողով՝ նվիրված ազատ տնտեսական գոտու ստեղծման և Գյումրիին հարկային ռեժիմի առումով ազատ քաղաքի կարգավիճակ տալու նախագծի քննարկմանը։