Դմիտրի Կիսելյովն առողջական խնդիրներ ունի

Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») մեդիա խմբի գործադիր տնօրեն և «Շաբաթվա լուրեր» հաղորդաշարի վարող Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ առողջական խնդիրների պատճառով չի հայտնվի կիրակնօրյա թողարկմանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Թոքաբորբով եմ հիվանդացել, իսկ բժիշկներն առայժմ հիվանդանոցային բուժում են նշանակել»,- ասել է նա։