ՓԱՍՏԱԹՈՒՂՓ. Ալեն Սիմոնյանը թույլ չի տվել պատգամավորի փաստաբանը օրենքով սահմանված կարգով ներկա լինի անձեռնմխելիությունից զրկելու նիստին

Գլխավոր դատախազությունը ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով։
ԱԺ աշխատակազմն արդեն ստացել է դատախազությունից ուղարկված համապատասխան փաստաթղթերը։
ԱԺ-ից տեղեկացրել են, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախկին ՔՊ-ական, այժմ՝ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին և ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրյելու և նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը կքննվի ԱԺ հերթական լիագումար նիստերի ընթացքում։
Նշենք, որ ԱԺ հերթական նստաշրջանը կմեկնարկի մարտի 25-ին։
Նկատենք, որ պատգամավորի փաստաբան Հակոբ Ճարոյանը դիմել է ԱԺ նախագահին , որպեսզի որպես պատգամավորի շահերի ներկայացուցիչ օրենքով սահմանված կարգով մասնակցի անձեռնմխելիության դատին, սակայն վերջինս պատասխանել է , որ ընդամենը «նպատակահարմար» չի գտնում։
