Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունները (Տեսանյութ)
ՀասարակությունՀռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով ծանր հիվանդությունից եւ հինգ շաբաթվա ընդմիջումից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը, իր ելույթում կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի իսրայելական ռմբակոծությունները:
Հիշեցնենք, որ նա հոսպիտալացվել էր երկկողմանի թոքաբորբով և նույնիսկ որոշ ժամանակ անցկացրել օդափոխման համակարգով: