Թուրքիան ձգտում է արագ լուծել ռուսական «Мир» բանկային քարտերից օգտվելու հարցը
Միջազգային
«Թուրքիան ակնկալում է շուտափույթ լուծել ռուսական «Мир» բանկային քարտերից օգտվելու հարցը, հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլղիչը։
«Ինչ վերաբերում է ռուսական բանկային քարտերին, հուսով ենք, որ մոտ ապագայում այդ հարցը ևս կլուծվի»,- ըստ ТАСС-ի՝ ասել է դիվանագետը։
«Կարծում ենք՝ ռուսաստանցի զբոսաշրջիկների վճարման խնդիրներն արդեն լուծված են»,- ընդգծել է դեսպանը։