Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում և Գերմանիայում երկնքում տարօրինակ երևույթ են նկատել (Ֆոտո)
Հասարակություն
Ռուսաստանի տարբեր քաղաքներից մարդիկ՝ Կալինինգրադից, Ռոստովից, Կրասնոդարից հայտնում են երկնքում տարօրինակ երևույթի մասին: Դա նկատվում է նաև Ուկրաինայում, Լեհաստանում և Գերմանիայում։
Դա ապացուցում են բազում ֆոտո-տեսանյութեր, այսինքն, մասսայական հալուցիացիա, խաբեություն կամ նման բան չէ:
Լրատվամիջոցները ենթադրում են, որ դա կարող է լինել ամերիկյան NROL-69 տիեզերական հետախուզական արբանյակից արտանետված վառելիքի ավելցուկը: Սակայն դա ընդամենը թույլ կարծիք է: Որեւէ պաշտոնական կամ գիտական բացատրություն այս պահին տրված չէ:




