Վլադիմիր Վանյանը հայհոյում էր ФСБ-ին եւ ՀՌՕ-ի մասնակիցներին, բայց վերջում «որոշեց» մեկնել ռազմաճակատ (Տեսանյութ)
Հասարակություն
Ոմն Վլադիմիր Վանյան, ով բնակվում է Կրասնոդարում, ՌԴ քաղաքացի է եւ պարկած դիրքից ծանրաձողը հրելու աշխարհի չեմպիոն, «կոկոնը տաքացրած» վիճակում որոշել էր տեղը-տեղին հայհոյել ինչպես ռուսական ФСБ-ին, այնպես էլ` ՀՌՕ-ին:
Բայց երեւում է, ոչ թե ընդամենը «կականը տաքացրել» էր, այլ անցել բոլոր չափերը, քանի որ այդ ամենն արել էր ուղիղ եթեր դուրս գալով: Իհարկե, կարելի էր Վանյանին համարել ընդամենը ՌԴ քաղաքացի: Բայց իր ելույթում նա որոշել էր, որ «Կրասնոդարը Հայաստան է, եւ` վերջ», դրանով այս ամենին տալով քաղաքական երանգ:
Վանյանը նաեւ իր հայհոյախառը խոսքում ասաց, որ սպասում է ФСБ-ին, թերեւս անգամ չպատկերացնելով, որ երկար չի սպասելու: Շատ արագ այցելեցին, Վանյանը դրանից հետո դարձավ ոչ թե պարզապես փիսիկ, այլ որոշեց, որ շատ է սիրում Ռուսաստանը (որի հաշվին, ի դեպ, զգալի փողեր է աշխատում), պետք է սափրվել, զենք վերցնել եւ գնալ ՀՌՕ-ում կռվելու:



