Փաշինյանին համեմատում եմ Վազգեն Սարգսյանի հետ. Հովիկ Աղազարյան

Պատգամավոր Հովիկ Աղազարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե հիմա ո՞ւմ հետ կհամեմատի Նիկոլ Փաշինյանին, քանի որ ժամանակին համեմատում էր Հիսուսի հետ։
«Հիմա կհամեմատեմ Վազգեն Սարգսյանի, երկրորդ Վազգենի հետ»,-ասաց Աղազարյանը։
Հարցին, թե ի՞նչ համեմատության եզրեր կան՝ նա արձագանքեց.
«Դե ես երկու Վազգեն Սարգսյան եմ ճանաչել, մեկը Վազգեն Սարգսյան, մեկը՝ Վազգեն։ Վազգեն Սարգսյանն այն պայծառ, լուսավոր տղան էր, որ հայրենիքի համար պայքարի ելավ։ Երկրորդն արդեն պետական գործիչ Վազգենն էր, ով հայտարարեց, որ Վազգեն Մանուկյանը 100 տոկոս ձայն էլ հավաքեր, չէինք թողնելու գար իշխանության։ Դա նույնն էր, ինչ վարչապետը հայտարարեց, թե ինքն է հրահանգել ԲԴԽ նախագահին, որ հրաժարական տա։ Դա նույն իդենտիկ վիճակն է։ Ի՞նչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ՝ սպանեցին։ Տեսնենք՝ հիմա ինչ է լինելու վերջում»։