Հողը փախչում է ոտքերի տակից. սարսափելի կադրեր Հարավային Կորեայից (Տեսանյութ)
ՀասարակությունՀարավային Կորեայի մայրաքաղաքում մոտ 20 մետր խորությամբ անցք է գոյացել։ Այդ պահին մայրուղով ընթացող մեքենան հրաշքով չի հայտնվել փոսում, սակայն դրա հետևից ընթացող մոտոցիկլավարը չի հասցրել արգելակել և ընկել է միջը։ Տղամարդու մարմինը հայտնաբերվել է միայն 18 ժամ փրկարարական աշխատանքից հետո։
Իսկ մի փոքր այն կողմ՝ Սեուլից 250 կիլոմետր հեռավորության վրա՝ Սանչոն կոմսությունում, տեղի է ունենում իսկական տեղական ապոկալիպսիս՝ մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Արդեն մահացել է երկու տասնյակ մարդ, այրվել են երկու հազարամյա տաճարներ։ Ուժեղ քամին և չոր եղանակը դժվարացնում են մարման աշխատանքները, իսկ կրակը շատ արագ է տարածվում։ Հրդեհների մարման համար ուղարկվել է 242 ուղղաթիռ և ավելի քան 6000 զինվորական։ Արդեն մեկ ուղղաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է.




