Նա կկծի, կլացի, քացի կտա, բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները.Արման Մուսինյանը՝ Փաշինյանի մասին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկին նախագահներին ուղղված հայտարարությանը․
«Հիշեք. նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը:
Թեթև տարեք, դա հին իջևանյան ադաթ ա»: