Իրավապահները փորձում են ներխուժել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն

Քիչ առաջ MediaHub-ը տեղեկացրել էր, որ իրավապահները խուզարկություն են սկսել «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում:
Ավելին, մեր տեղեկություններով՝ այս պահին էլ իրավապահները փորձում են ներխուժել ԱԺ պատգամավոր, քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն: Իրավիճակը լարված է: