Օրենքով նախատեսված կարգով կենթարկվեք պատասխանատվության․ ՊՆ–ն զգուշացնում է (տեսանյութ)
Հասարակություն
Հայաստանում զինապարտ քաղաքացիների ծանուցումները 2025 թվականի ապրիլի 1-ից կկատարվեն նոր ընթացակարգով, որն ապահովում է ավելի հասանելի և ապահով ծանուցման մեխանիզմ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ նախ քաղաքացուն կուղարկվի ծանուցում, որը հասկանելի կլինի ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում։ Կայքի «անհատական ծանուցումներ» բաժնում անհրաժեշտ է նույնականանալ «Ես եմ» թվային հարթակի միջոցով և ստուգել ծանուցման առկայությունը։
«Եթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չի ծանոթանում ծանուցմանը, ապա «Հայփոստ» ազգային օպերատորի միջոցով կուղարկվի դրա թղթային տարբերակը՝ քաղաքացու հաշվառման հասցեին։
Զինկոմիսարիատ չներկայանալու դեպքում քաղաքացին օրենքով նախատեսված կարգով կենթարկվի պատասխանատվության».- ասված է հայտարարության մեջ։