Բժիշկը զգուշացնում է. 1 լիտր օղի խմելը կարող է uպանել 1 ժամվա ընթացքում

Մարդը կարող է մահանալ մեկ լիտր օղուց հետո մեկ ժամվա ընթացքում, ասել է վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը, գրել է ՄԿ-ն։
Մարդու լյարդը կարող է թունազերծել առավելագույնը 120 մգ էթանոլ: Ավելի մեծ չափաբաժինը «կխախտի» լյարդի ֆիլտրը: Ալկոհոլը կմտնի արյան և մարմնի հյուսվածքների մեջ, ինչը կարող է հանգեցնել մահվան:
«Եթե մեկ ժամում մեկ լիտր օղի եք խմում, ապա ալկոհոլի կոնցենտրացիան հասնում է արյան մեկ լիտրի համար 5-6 գ »,- ասել է Ալեքսանդր Ումնովը։
Սրտի զարկի հաճախությունը կբարձրանա, շնչառությունը կդանդաղի, իսկ մարմնի ջերմաստիճանը կնվազի։ Այս դեպքում մարդը դժվարությամբ է շարժվում և խոսում, հնարավոր են հալյուցինացիաներ և կոմա։