Մուրմանսկում զինյալը 14 հարկանի շենքի տանիքից անկանոն կրակ է բացել փողոցով անցնողների ուղղությամբ (Տեսանյութ)
ՀասարակությունՄուրմանսկում անհայտ անձը, բարիկադավորվելով 14 հարկանի շենքի տանիքում, անկանոն կրակ է բացել փողոցով անցնող քաղաքացիների ուղղությամբ:
Հրաձիգին չեզոքացնելու համար գործադրվել են հատուկ նշանակության ջոկատայիններ:
Օպերացիայի արդյունքում հատուկ ջեկատայիններին հաջողվել է դուրս գալ տանիք եւ չեզոքացնել հրաձիգին, ով 1981թ.-ի ծնված տեղաբնակ է: Այլ պաշտոնական մանրամասներ, այդ թվում` զինյալի արարքի պատճառների մասին, դեռ չկան:
Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ նա վիրավոր է:

