Սոցկայքերում պարեկների մասնակցությամբ տեսանյութի առնչությամբ ոստիկանությունից պարզաբանում են տարածել
Հասարակություն
Սոցկայքերում պարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ ոստիկանությունից պարզաբանում են տարածել։
«Հայտնում ենք, որ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել:
Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել», - նշված է տեքստում։
Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութ էր տարածվել՝ ինչպես են պարեկները քաղաքացուն ուժի գործադրմամբ դուրս քաշում մեքենայից, նրան պառկեցնում գետնին, հետո տանում։