Պուտինի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության վերականգնման հարցը
Միջազգային
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար, արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առանցքային անդամների հետ քննարկել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության վերականգնման հարցը։
RDIF-ի ղեկավարը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լսում է Ռուսաստանի դիրքորոշումը և հասկանում է նրա մտահոգությունները։
«Բայց մենք պետք է նշենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը, վարչակազմի առանցքային մարդիկ, նպատակադրված են ռուս-ամերիկյան հարաբերությունների հարցերի ողջ շրջանակի լուծմանը: Իհարկե, նրանք հավատարիմ են աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը, լսում են Ռուսաստանի դիրքորոշումը շատ հարցերի շուրջ»,- ասաց նա: