Կիեւի ուղղությամբ արձակված ռուսական 6 բալիստիկ հրթիռներից 5-ը հարվածել են իրենց թիրախների. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրները հաստատում են, որ Կիեւի ուղղությամբ արձակված ռուսական 6 բալիստիկ հրթիռներից 5-ը հարվածել են իրենց թիրախներին:
«Ռուսաստանը վեց բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, որոնցից հինգը հարվածել են Կիևին և տարածաշրջանին։ Լիկվիդացվել է միայն մեկը, ասել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի կապի բաժնի պետ Յուրի Իգնատը։
«Ցավոք, արձակված վեց բալիստիկ հրթիռներից միայն մեկն ենք որսացել»,- նշել է նա։
Ըստ Իգնատի՝ Ռուսաստանը մեծացնում է իր շեշտադրումը բալիստիկայի վրա.ի տարբերություն թեւավոր հրթիռների, դրանք ավելի դժվար է չեզոքացնել, և դրա համար անհրաժեշտ են Patriot համակարգեր։ Բայց Ուկրաինան նման համակարգեր ունի շատ քիչ:
«Բալիստիկան մի բան է, որը միայն Patriot-ը կարող է խոցել, և այդ համակարգերը պակասում են: Սա մեր պաշտպանության թույլ կետն է»,- խոստովանել է Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչը։
Միտումն ակնհայտ է: Մոսկվան մեծացնում է հարվածները՝ իմանալով, որ Կիևը չունի բոլոր ուղղությունները ծածկելու ռեսուրս»։