Ռուսական հրթիռները Կուրսկի հատվածում ոչնչացրել են ուկրաինական անօդաչուների կառավարման 4 կետ և մոտ 50 զինծառայող (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսական «Սեւերը» բանակախումբը Կուրսկի մարզում ամբողջությամբ ազատագրել է ուկրաինական վերահսկողության տակ մնացած վերջին բնակավայրերից մեկը՝ Գուեւոն։
Կուրսկում ուկրաինական վերահսկողության տակ է մնում միայն Օլեշնյան, որի ուղղությամբ ակտիվ հարձակումները շարունակվում են:
Տեսանյութում այդ հարձակման դրվագներից մեկն է: Օլեշնյայի տարածքում, ռուսական չորս հրթիռներ խոցել են ուկրաինական ուժերի կենտրոնացման տարածքը, այդ թվում՝ պաշտպանության մեջ էական դեր ունեցող անօդաչուների կառավարման կենտրոններին (Տեսանյութում): Աղբյուրի փոխանցմամբ՝ կորուստները կազմել են անօդաչու թռչող սարքերի կառավարման 4 կետ և մոտ 50 ուկրաինացի զինծառայող։
Ուկրաինական բանակը այս երկու բնակավայրերի պաշտպանության համար հնարավորինս մեծ ուժեր էր կենտրոնացրել, այդ թվում՝ ճակատային այլ հատվածների հաշվին: Ավելին, գործադրվել էին անգամ ԳՌՈՒ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Պաշտոնական կիեւը Կուրսկի թեկուզեւ փոքրի հատվածում ներկայությունը պահելը համարում էր քաղաքական գերխնդիր:
Բայց ահա, չնայած հսկայական կորուստներին, Գուեւոն կորցրեցին, եւ ռուսական ուժերն արագ ընթացքով այս ուղղությամբ մոտենում են սահմանին: Օլեշնյան եւս հազիվ թե մեկ-երկու օրից ավել դիմանա, որից հետո կհայտարարվի Կուրսկի ամբողջական ազատագրման մասին:


