Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարների ջերմ զրույցը պանելային քննարկումից առաջ
Հասարակություն
Անթալիայի դիվանագիտական ֆորումիշրջանակներում կազմակերպված պանելային քննարկումից առաջ տեսախցիները ֆիքսել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարների ջերմ զրույցը:
Կադրերում երեւում է, որ երեք երկրների նախարարները ինչ որ բան են քննարկում եւ ծիծաղում: Նշենք, որ պանելային քննարկման թեման էր «Հարավային Կովկասում տարածաշրջանայինհամագործակցության մարտահրավերները ևհնարավորությունները»։ Քննարկումից առաջ առանձնազրույց էին ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: