Ես դատապարտում եմ ցանկացած բռնարարք. Կամո Արեյան Ռուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է. Մարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին 85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերում ԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկել Կենդանակերպի 4 նշաններ, որոնք մայիսի 4-ից անհավանական հաջողություն կունենան ՎԻԴԵՈ. Փաշինյանի շարասյան համար պարեկները երկար ժամանակ փակել են փողոցները. ինչ է կատարվել Ալավերդիում Կինոմոսկվայում` պատերազմի մասնակիցների ներկայությամբ հնչեց "Смуглянка" կատարումը Հարստությունը գրված է ձեր ճակատագրում, եթե տեսնեք այս թվերը ծննդյան ամսաթվի հաշվարկում Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահ

Առաջին եռամսյակում լրագրողների հանդեպ ճնշումներն առավելապես իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից. ԽԱՊԿ

2025թ. 1-ին եռամսյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների  56 դեպք։ Դրանցից 2-ը ֆիզիկական բռնություններ են, 25-ը՝ տարբեր այլ ճնշումներ, 29-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։ Այսօր նման տվյալներ է հրապարակել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։

Մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարաբնույթ ճնշումներն առավելապես իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից՝ 25 դեպքից 18-ում։ Ուշագրավ է, որ իշխանության ներկայացուցիչները գերակշռում են նաև ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների հայցերով դատարան դիմողների շրջանում։ Դիտարկվող ժամանակահատվածում 15 նոր հայցից 12-ը ներկայացրել են պետական մարմիններն ու բարձրաստիճան պաշտոնյաները։

Ճնշումներն ընդհանուր առմամբ դրսևորվել են լրագրողների նկատմամբ անվայելուչ պահվածքով, սպառնալիքներով ու վիրավորանքներով, օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով։ Ընդ որում՝ երբեմն այդպիսի դեպքերին հաջորդել են նաև դատական հայցերն ընդդեմ ԶԼՄ-ների կամ դրանց աշխատակիցների։ Այս առումով հատկապես աչքի է ընկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը, բացի լրագրողների հետ կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվելուց, նաև 4 նոր դատական հայց է ներկայացրել նրանց դեմ։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս ոչ հարգալից, անպարկեշտ  վերաբերմունք են դրսևորել ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Վիլեն Գաբրիելյանը և այլոք։

Կոմիտեի փոխանցմամբ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ արձանագրված ֆիզիկական բռնության 2 դեպքերը նույնպես տեղի են ունեցել Ազգային ժողովում, երբ նրանց դեմ ուժ են կիրառել անվտանգության ծառայության աշխատակիցները։

Մարտի 30-ին՝ Գյումրիում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների օրը, լրագրողները ճնշումների են ենթարկվել նաև քաղաքացիների կողմից։

Թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դիտարկվող եռամսյակի ընթացքում նվազել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները (29 դեպք` նախորդ տարվա 41-ի դիմաց), այդուհանդերձ, առկա իրավիճակը դեռևս դժվար է բարվոք համարել։ Արձանագրվել են փաստեր, երբ պետական մարմինները անհիմն մերժել են տեղեկությունների տրամադրումը (7 դեպք), ուշացրել են պատասխանը (1 դեպք), թերի կամ ընդհանրական, ոչ պատշաճ պատասխաններ են տրամադրել (13 դեպք) կամ պարզապես անարձագանք են թողել հարցումները (8 դեպք)։

Առաջին եռամսյակի ընթացքում ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվել է 15 նոր դատական հայց, որոնցից 12-ը պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից են, 1-ը՝ քաղաքացու, 2-ը՝ լրատվական գործակալության։ Ընդ որում, վերջին երկու հայցերը հեղինակային իրավունքի պաշտպանության հիմքով են, իսկ հայցվորը «Ֆոտոլուր» լրատվական գործակալությունն է։ Մնացած 13 հայցերը զրպարտության և վիրավորանքի հիմքով են։

Հայաստանյան մեդիա ոլորտի համար լուրջ մարտահրավեր էր ԱՄՆ նոր վարչակազմի կողմից խոշոր դոնոր կազմակերպությունների, մասնավորապես՝ Միջազգային զարգացման գործակալության (USAID-ի) գործունեության կասեցումը և դրա հետ կապված հեռանկարի անորոշությունը։ Այդ գործակալության հետ համագործակցող տասնյակ լրատվամիջոցներ և լրագրողական կազմակերպություններ հայտնվեցին ծանր ֆինանսական վիճակում, բազմաթիվ ծրագրերի իրականացումը դադարեցվեց։

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը փետրվարի 26-ին հրապարակած «Ազատությունն աշխարհում-2025» տարեկան զեկույցում Հայաստանում մամուլի ազատության ցուցանիշը հնարավոր 4 միավորից գնահատել է 2։ Նշվել է, որ անկախ և հետաքննական լրատվամիջոցները ՀՀ-ում գործում են համեմատաբար ազատ, իսկ ընդհանուր առմամբ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների մեծ մասը կապված է քաղաքական կամ այլ կոմերցիոն շահերի հետ:

 






Ես դատապարտում եմ ցանկացած բռնարարք. Կամո ԱրեյանՌուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է.Մարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերումԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկելԿենդանակերպի 4 նշաններ, որոնք մայիսի 4-ից անհավանական հաջողություն կունենանՎԻԴԵՈ. Փաշինյանի շարասյան համար պարեկները երկար ժամանակ փակել են փողոցները. ինչ է կատարվել ԱլավերդիումԿինոմոսկվայում` պատերազմի մասնակիցների ներկայությամբ հնչեց "Смуглянка" կատարումըՀարստությունը գրված է ձեր ճակատագրում, եթե տեսնեք այս թվերը ծննդյան ամսաթվի հաշվարկումՈւկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահԵրեւանում քաղաքային անգործությունը նոր «ջրի աղբյուրներ» է ստեղծումԹրամփը ներկայացել է որպես Հռոմի պապՀնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարըԵրևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ ԲնապահպանԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ․ Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիանՊոկրովսկի ճակատում ռուս գրոհայինը միայնակ ներխուժել է ուկրաինական բլինդաժ և մաքրել այն (Տեսանյութ)Նրա «մելկի ժուլիկությունները»,  հիվանդագին աստիճանի են հասել  Սերժ Սարգսյանի նկատմամբ. Շիրազ ԽաչատրյանԻսրայելի ավիացիան շարունակել է հարվածներ հասցնել Սիրիային. Անկարան փորձում է պատասխան քայլերԱՄՆ-ի համար Չինաստանն ավելի կարևոր է, քան Ուկրաինայի պատերազմը. Ռուբիո«Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում․ շարքերում գժված են«Փաստ». Հասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37Ինձ անվանեցին ռուսական գործակալ... պարզապես ճշմարտությունն ասելու համար. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն (Տեսանյութ)Խարկովում այս գիշեր առնվազն երկու տասնյակ պայթյուններ են գրանցվել (Տեսանյութ, Ֆոտո)Կիևի ռեժիմը դավաճանեց Ուկրաինան՝ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելով. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակիցԱրամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիներըԵրեւանը երգում է սիրո մասին6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանցԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top