StarNews-ը նախորդ տարի առաջինն էր հայտնել, որ դերասանուհի Տաթևիկ Ադումյանն ամուսնալուծվել է։ Տևական ժամանակ դերասանուհու ինստագրամյան հրապարակումները էմոցիոնալ էին, սթրեսային ու տխուր։ Կար շրջան, երբ Տաթևիկը լռություն էր պահպանում, դե իսկ օրերս կրկին սկսել է ակտիվ հրապարակումներ անել, որոնցից յուրաքանչյուրն իր «ասելիքն» ունի:

Երեկ դերասանուհին վարսերի կարճ կտրվածք է արել. ինչպես ինքն է նշում`ասում են այդպես ազատվում են անցյալի վատ հիշողություններից: Դե իսկ երեկոյան էլ դերասանուհին Ինստագրամի սթորի բաժնում ակնարկել է նախկին ամուսնուն, իսկ հրապարակման միտքը փակ աչքերով ամուսնանալն է:

Նյութի աղբյուր՝ https://starnews.am/817118191/?fbclid=IwY2xjawKBeAlleHRuA2FlbQIxMQBicmlkETF3Rm5zOERYaUkwa3A3eEhNAR6w5BX68uIqqpXmPj5sjT75u75Uieyzev0R8GacCg4xfL2QKyYezUOqwUNKTQ_aem_A99mlcYI70TIhZ-8lhoyVA