Ադրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա
Միջազգային
Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը։
Արդյունքում Իրանի մեկ քաղաքացի զոհվել է, մյուսը՝ վիրավորվել։ Ըստ սահմանապահ ծառայության՝ նավում եղել է ավելի քան 33 կգ մարիխուանա և կապի սարքավորումներ: