Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան
Միջազգային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը (նախագահ՝ 1993-2001թթ.) նույնպես այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան։ Ռուսաստանի ղեկավարի համապատասխան կադրերը ներառվել են վավերագրական ֆիլմում, որը մայիսի 4-ին կցուցադրվի «Россия 1» հեռուստաալիքով։
«Բայց այստեղ ինձ մոտ Քլինթոնը նույնպես եղել է»,- ասել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինին՝ ցույց տալով նրան իր բնակարանը: