«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ
Ներքաղաքական
Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արման Հովհաննիսյան) «Իմնեմնիմի»-ի գործով քիչ առաջ կայացրեց արդարացման վերդիկտ։ Այս մասին տեղեկացնում է իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ եւ հիշեցնում, որ Նարեկն ու Վազգենն այս գործով ենթարկվել են երկամսյա բանտային կալանքի (որոշումները կայացրել են Ա.Գաբրիելյանն ու դատավոր Ն.Բաղդասարյանը), որից հետո, մինչ օրս, նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց վարչական հսկողություն։
Իրավապաշտպանը նաեւ հիշեցրել է, որ Նարեկի ու Վազգենի նկատմամբ քաղաքական հետապնդմանը հայտարարություններով ու զեկույցներով անդրադարձել են մի շարք հեղանակավոր միջազգային կառույցներ, այդ թվում՝ օրեր առաջ Amnesty International-ը