ԱՄՆ-ի համար Չինաստանն ավելի կարևոր է, քան Ուկրաինայի պատերազմը. Ռուբիո
Միջազգային
ԱՄՆ-ի համար Չինաստանն ավելի կարևոր է, քան Ուկրաինայի պատերազմը: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ղեկավարը:
«Գալիս է մի պահ, երբ նախագահ Թրամփը պետք է որոշի, թե որքան ժամանակ է արժե ծախսել մեր կառավարության ամենաբարձր մակարդակներում։ Բանը նրանում չէ, որ Ուկրաինայում պատերազմը անկարևոր է։ Բայց ես կասեի, որ Չինաստանի հետ տեղի ունեցողը երկարաժամկետ հեռանկարում ավելի կարևոր է աշխարհի ապագայի համար»,- Fox News-ին ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։