Իսրայելի ավիացիան շարունակել է հարվածներ հասցնել Սիրիային. Անկարան փորձում է պատասխան քայլեր
Միջազգային
Երեկ ողջ օրվա եւ այս գիշերվա ընթացքում Իսրայելի ավիացիան շարունակել է հարվածներ հասցնել Սիրիային: Սիրիական ներկա ահաբեկչական իշխանությունների ռազմական թիրախներ են խոցվել Դամասկոսում, Համայում, Իդլիբում և Դարաայում։
Թուրքիան, ի պատասխան, խլացնում է Դամասկոսի ռադարներն ու GPS-ը։ Նաեւօդ է բարձրացրեց իր կործանիչները՝ որպես Իսրայելին նախազգուշացում։ Սակայն այդ գործողությունենրին իսրայելյան ավիացիան գրեթե ուժադրություն չի դարձնում` շարունակելով հարվածները:
Այսպիսով, թուրքական կողմին մնում է երկու տարբերակ` հաշտվել իրեն ենթական սիրիական ահաբեկճական ուժերի դեմ գործողությունենրի հետ կամ ուղիղ բախման գնալ Իսրայելի դեմ:
Բանակցությունենրի տարբերակն էլ կա: Սակայն իսրայելյան կողմն այդ դաշտում իրեն լիովին ամրացրել է` շեշտըդնելով նրա վրա, թե սիրիական իշխանությունենրը ցեղասպանություն են իրականացնում դրուզների նկատմամբ, եւ միակ ելքը դրուզական տարածքների ինքնավարությունն է:
Այս ամենը շարունակում են մեկ իրողություն հաստատել` Թուրքիան շատ լուրջ է խրվել սիրիական ճահճի մեջ, որը ստեղծեց սեփական ձեռքով: