Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանել է Բաքու
Միջազգային
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանել է Բաքու։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի ռուսական բյուրոն, այս մասին հաղորդվել է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում։
Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում պատրիարք Կիրիլին դիմավորել են Բաքվի և Ադրբեջանի եպիսկոպոս Ալեքսին (Սմիրնով), Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը և Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի փոխնախագահ Սահիբ Նագիևը։