ՌԴ-ն կոշտ պատասխան է տվել բանակցություններից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքներին
Միջազգային
Ուկրաինայի հարցով բանակցություններից դուրս գալու ԱՄՆ իշխանությունների սպառնալիքները Ռուսաստանին հավասարակշռությունից չեն հանի։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«ԱՄՆ-ն, ճիշտ է, այնքան էլ վերջնական չի հայտարարել՝ մտադիր է դուրս գալ իր միջնորդի դերից, և զուգահեռ ԵՄ-ն էլ հայտարարել է, որ մտադիր չէ միջնորդ դառնալ։ Դե ինչ, ազատ կամքի դրսևորում է», - գրել է նա։
Ուլյանովը նշել է, որ Վաշինգտոնը և Բրյուսելը չպետք է ակնկալեն, որ այդ հայտարարությունները որևէ ազդեցություն կունենան Մոսկվայի հետագա գործողությունների վրա: