Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ 1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԴԻՄՈՒՄԸ

Իրավական

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ 1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԴԻՄՈՒՄԸ 

30.12.2024թ. ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել հետախուզման մեջ գտնվող մեր վստահորդին հետախուզող երկրին արտահանձնելու մասին միջնորդությունը մասնակի` մեղադրանքի ծավալն ընդգրկող արարքների մի մասով բավարարելու վերաբերյալ:
Իրավահարաբերությունը կարգավորող` 1998թ. ընունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորման համաձայն ՀՀ Գլխավոր դատախազի որոշումը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որի որոշմամբ բողոքը մերժվել է:
Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել: 
Թե' վերաքննիչ և թե' վճռաբեկ բողոքներում բարձրացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորման` ՀՀ Սահմանադրության ակնհայտ անհամապատասխանության հարցը` խնդրելով այն հասցեագրել ՀՀ Սահմանադրական դատարանին, սակայն Վերաքննիչ ու Վճռաբեկ ատյանները բացարձակ ուշադրություն չեն դարձրել այդ հարցին:
Նկատի ունենալով, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը չունի ՀՀ Գլխավոր դատախազի որոշումը վերանայելու սահմանադրական լիազորություն, 10.04.2025թ. մեր կողմից դիմում է ներկայացվել ՀՀ Սահմանադրական դատարան` խնդրելով քննարկել 1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ, 6-րդ, 63-րդ, 163-րդ և 172-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի 29.04.2025թ. ՍԴԱՈ-67 որոշմամբ դիմումն ընդունվել է քննության:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ