Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Առաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին Կիև Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո) Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան Բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ Դավթյան Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը

Հանդիսատեսի հետ դեմ առ դեմ. «Համլետ-փսիխոզ»՝ Երեւանում

Լուսանկարներ

«Համլետ. փսիխոզ»-ը, որը հայ հանդիսատեսը վայելեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնի շրջանակում, պարզապես, ներկայացում չէր, այլ՝ մինչեւ վերջ բացված նյարդ։ Ներկայացման հեղինակ եւ դերակատար ԱՆՏՈՆ ՄՈԶԳԱԼԵՎՆ «Իրավունք»-ի հետ զրույցում պատմեց՝ ինչու է դերասանը մենակ դուրս գալիս բեմ, ինչպես է հնչում անկեղծ խոստովանանքը եւ ինչու իր յուրաքանչյուր ներկայացման մեջ անպայման կա հույս։

— Անտոն, Դուք առաջին անգամ չեք մասնակցում «Արմմոնո»-յին: Ի՞նչ է Ձեզ համար յուրաքանչյուր անգամ այս փառատոնին վերադառնալը:

— Եթե մեկ բառով՝ ոգեշնչում։ Եթե մի փոքր ավելի լայն ասեմ՝ սպասված հանդիպում։ Երեւանն ինձ այնքան ստեղծագործական գաղափարներ է պարգեւել, այնքան կարեւոր ծանոթություններ, որ ես այս ուղեւորությանն անհամբեր սպասում էի շատ ավելի վաղ, քան փառատոնի մեկնարկն էր։

— Ի՞նչ են Ձեզ տալիս փառատոններին մասնակցությունը։

— Հետադարձ կապ։ Թատրոնում, հատկապես տանը, այն հաճախ կանխատեսելի է։ Այստեղ այլ է։ Հանդիսատեսն ու գործընկերներն ազնվորեն են արտահայտվում, նայում են թարմ հայացքով։ Դա օգնում է նորովի տեսնել ներկայացումը։

— Մոնոներկայացումը հաճախ կոչում են կա՛մ մենամարտ, կա՛մ խոստովանություն։ Ձեր դեպքում՝ ո՞րն է:

— Անկասկած, ինձ համար խոստովանություն է։ Մենամարտն իմ ուղին չէ: Ես չեմ մրցում, ես կիսվում եմ։

— Քանի՞ մոնոներկայացում կա Ձեր խաղացանկում այսօր։

— Յոթ։ Ութ էր, բայց մեկը հանել եմ՝ թեման չափազանց ծանր էր, ու ներկայացումը ավարտեց իր ուղին։ Այդպես լինում է: Մնացածը դեռ ապրում են, խաղացվում։ Որոշներն արդեն ավելի քան 10-ը տարեկան են։

— Ի՞նչ է տալիս մոնոներկայացումը դերասանին, ինչը մեծ ներկայացումներում չկա։

— Մոնոներկայացումը պահանջում է ամբողջական, անձնուրաց ներկայություն։ Այստեղ հնարավոր չէ թաքնվել զուգընկերոջ ետեւում։ Պետք է ճշգրիտ բաշխել ուժերը, աշխատել էներգետիկայով, միայնակ պահել դահլիճի ուշադրությունը։

Բայց ավելի կարեւորն այլ բան է՝ սա հանդիսատեսի հետ լիովին ուրիշ ձեւի փոխազդեցություն է։ Զգացողություն է, որ բացվում է մի այլ ալիք. սա կա՛մ ձախողում է, կա՛մ իսկական ազդեցություն։ Մոնոներկայացումը կարող է փոխել աշխարհայացք։ Իսկ դա նշանակում է՝ փոխել մարդուն։ Ահա թե ինչու է այն ինձ այդքան ձգում։

— Երբեմն ունենո՞ւմ եք վախ, որ ներկայացումը «չի կրակի» ուղիղ նշանակետին:

— Միշտ։ Չկա ներկայացում առանց կասկածի։ Նույնն է, թե ամեն անգամ տիեզերք թռչելը. չգիտես՝ ով կվերադառնա, եւ կվերադառնա՞ արդյոք։

— Դուք աշխատում եք «դրամա եւ ֆիզիկական թատրոն» ժանրում։ Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս ուղղությունը։

— Աշխատել եմ ինչպես մաքուր դրամատիկ, այնպես էլ մաքուր պլաստիկ ներկայացումներում։ Դրամայում ինձ պակասում էր մարմինը, պլաստիկում՝ խոսքը։ Աստիճանաբար հասկացա, որ ուզում եմ միավորել այս երկու աշխարհները։

Ինչպես անել՝ չգիտեի։ Բայց առաջին ներկայացման փորձերի ընթացքում ամեն ինչ ինքն իրեն ստացվեց։ Ժամանակի ընթացքում սա դարձավ իմ ոճը՝ դրամայի եւ ֆիզիկական թատրոնի սինթեզ, որտեղ ոչ մի տարր գերիշխող չէ, երկուսն էլ միասնաբար աշխատում են։

— Դժվա՞ր չէ ինքներդ ձեզ ռեժիսոր լինել։

— Դժվար է՝ քանի որ դժվար է ինքդ քեզ կողքից նայել։ Բայց նաեւ՝ հեշտ. քննարկել գաղափարները՝ միշտ կարող ես ինքդ քեզ հետ։ Երբ դերասանն ու ռեժիսորը նույն ալիքի վրա են, դա երկխոսություն է։ Իսկ երբ երկուսը նույն մարդն են՝ այդ երկխոսությունը դառնում է անընդհատ։

— Ձեր ներկայացումներում օգտագործում եք դիմակներ։ Ի՞նչ եք թաքցնում դրանց ետեւում։

— Դիմակները, դիմահարդարումը, զգեստները կերպարն ավելի վառ դարձնելու միջոց են։ Բայց նաեւ՝ դերասանական հետաքրքրասիրություն։ Դիմակը ազատություն է տալիս, հնարավորություն՝ լինել ով ուզում ես։ Սա անսահման խաղի տարածք է։

— Դիմակնե՞րը ինքներդ եք նկարում։

— Այո, ամեն ինչ ինքս եմ անում։

— Իսկ զգեստնե՞րը։

— Սկզբում ինքս էի կարում, հիմա՝ ոչ։ Բայց ամեն բան ինքնուրույն եմ նախագծում, էսքիզներ եմ նկարում, կերպարներ ստեղծում։ Յուրաքանչյուր ներկայացում ամբողջությամբ հեղինակային է։

— Եվ այս ամենը ծառայում է այն գաղափարին, որը ցանկանում եք փոխանցել հանդիսատեսին, ո՞րն է այն:

— Անկախ թեմայի մռայլությունից՝ իմ ներկայացումները միշտ հույս են տալիս: Նույնիսկ եթե ավարտը ծանր է՝ մահ, փոխակերպում՝ միեւնույն է, ինչ-որ տեսարանում հայտնվում է լույս՝ սեր, ներողամտություն, հույս։ Դա կարեւոր է՝ ե՛ւ ինձ, ե՛ւ հանդիսատեսի համար։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԱռաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին ԿիևԸստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներինԲառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին ՏոնոյանԲավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ ԴավթյանԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ Կոբախիձե

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված